Երևան 2012՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո, Հանրապետության ղեկավարը և պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները քաղաքապետի ուղեկցությամբ շրջել են տոնական Երևանի կենտրոնական հատվածներով ու հետևել կազմակերպված միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ տանող հատվածում, մասնավորապես, Մյասնիկյանի արձանին հարակից այգում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կազմակերպել էին իրենց մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք, իսկ Շահումյանի անվան հրապարակում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը բեմադրել էր հատվածներ «Չարենց» և «Ալեք» ներկայացումներից:
Իսկ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 6500 աշակերտներ ու ստեղծագործող պատանի նկարիչներ Հանրապետության հրապարակում «ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ» խորագրով կավճանկարի և գեղանկարի միջոցով արտահայտել են օրվա խորհրդի նկատմամբ իրենց վերաբերմունքը:
Հանրապետության նախագահն ու Երևանի քաղաքապետը գնահատել են երեխաների աշխատանքները, ոգևորել և խրախուսել են նրանց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը