Սպասվում է անձրև և ամպրոպ
Հասարակություն
Ապրիլի 23-ին Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, արևելյան շրջաններում հնարավոր է համեմատաբար առատ անձրև, այլ շրջաններում կդիտվեն միայն կարճատև տեղումներ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 20մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
MeteoTV-ի փոխանցմամբ ՀՀ գետերում՝ տեղումների ինտենսիվությամբ, ձնհալով և բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, սպասվում է ջրի ելքերի մեծացում և հնարավոր է վտանգավոր իրավիճակի առաջացում: Գարնանային վարարումների վտանգավոր հետևանքներից զերծ լինելու համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ հեղեղատարների և գետերի հունի մաքրում, ափապատնեշների ամրացում և բարձրացում:
Ապրիլի 23-ին հնարավոր է քամի մինչև 15մ/վ։ Ցերեկը կլինի +22+24, երեկոյան +14+16:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը