Լիճքի գյուղապետը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը
Հասարակություն
Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս եւ Սեւան: Լիճքում Ալեքսանդր Արզումանյանը հայտարերել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ:
«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, եւ մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլեւս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», - ասել է Արզումանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը