Եմենում օդային երկու հարձակումների հետևանքով սպանվել է «Ալ Կաիդա»-ի քսան զինյալ
Աշխարհ
«Ալ Կաիդա»-ի 20 զինայլներ են սպանվել Եմենի տարբեր շրջաններում կիրակի իրականացված երկու օդային հարձակումների հետևանքով, հաղորդում է Газета.Ru-ն։
Ըստ ականատեսների և տեղական իշխանությունների, ահաբեկիչների մի մասը սպանվել են Եմենի հարավում գտնվող Լոդեր քաղաքում, իսկ մի մասը՝ երկրի հյուսիս–արևմտյան շրջաններից մեկում ընթացող ավտոմեքենայի հրթիռակոծման հետևանքով։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք հարձակումը Եմենի զինված ուժերն են իրականացրել, թե՞ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը։
Եմենի պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին երեք օրերին երկրում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է «Ալ Կաիդա»-ի 57 գրոհային։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ