Կոմկուսն առնվազն 15% ձայն է հավաքելու. Ռուբեն Թովմասյան
Հասարակություն
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակնկալում է ընտրողների առնվազն 15 տոկոսի ձայները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Հարցումներին չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, ով վճարում է նա էլ երաժշտությունը պատվիրում է, բայց մի ընկերություն կար, հարցում էր անցկացրել, 12 տոկոս էինք հավաքել»,- նշեց Թովմասյանը:
Նա տեղեկացրեց, որ քարոզարշավը նորմալ է ընթանում, արդեն տասը շրջան են այցելել: Միայն մի միջադեպ է տեղի ունեցել:
«Գյուղերից մեկում կուսակցություններից մեկի ներկայացուցիչները չեն թողել մտնել գյուղ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ կուսակցության անունը չի նշի, որ հակաքարոզչություն չլինի:
Այն դիտարկմանը, թե կոմկուսի քարոզարշավներն այնքան էլ մարդաշատ չեն, պատասխանեց, թե շատերը մոնտաժ արված տեսագրություն են ցույց տալիս, «երկու հոգի գնում են հանդիպման` չորս ավտոբուս հետևներից»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը