Եգիպտոսը խախտել է Իսրայելի հետ գազային պայմանագիրը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի իշխանությունները չեղյալ են հայտարարել Իսրայելին բնական գազի մատակարարման մասին պայմանագիրը, հաղորդում է BBC–ն։
Կասեցման պաշտոնական պատճառը դարձել է պայմանագրի մի քանի դրույթների մասով երկու երկրների անահամձայնությունը։ Իսրայելական կողմն արդեն հայտարարել է պայմանագրի կասեցման անընդունելիության մասին։ Գազ ներմուծող ընկերությունները մտադիր են փոխհատուցում ստանալ մատակարարման ընթացքում խողովակաշարերի պայթնունների համար, որոնց մեծ մասը իրականացվել է Եգիպտոսում իշխանափոխությունից հետո։
Իսրայել մատակարարվող բնական գազի 40%–ը ներմուծվում է Եգիպտոսից։
Ենթադրություններ կան, որ Իսրայելին բնական գազի մատակարարումը դժգոհության տեղիք էր տվել Եգիպտոսի բնակչության շրջանում, քանի որ նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքը Իսրայելին մատակարարվող գազը չափազանց ցածր գներով էր վաճառում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում