Հրդեհներ` խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Ապրիլի 20-23-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես' Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին այրվել է մոտ 1000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ գտնվող «Դեմեր» հանդամասում' 4000 քմ, «Սևան» ազգային պարկի տարածքում' 2 հա խոտ, Կոտայքի մարզի Զովք գյուղի մոտակայքում' 25 հա բուսածածկ տարածք և դեկորատիվ ծառեր, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի մոտ' 30 հա խոտ և մոտ 500 ծառի բուն, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտ' մոտ 1000 քմ, իսկ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին' 1,5 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել, ասված է ԱԻՆ տարածած մամլո հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի