Թուրքիայի զինուժը Հաքքարիում հարվածել է քուրդ զինյալների դիրքերին
Թուրքիա
Թուրքիայի զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա և Յուքսեքօվա գավառներում թուրքական օդուժը հարվածել է քուրդ զինյալների 24 հենակետի: Օդային գործողություններից զատ տեղի են ունեցել նաև ցամաքային գործողություններ: Հաղորդվում է, որ երկու զինյալ հանձնվել է թուրքական կողմին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)