ԱՄՆ մի շարք քաղաքների բնակիչներ երկնաքարի պայթյունի ականատես են դարձել
ԱՄՆ
ԱՄՆ Նևադա և Կալիֆորնիա նահանգների բնակիչները խոշոր երկնաքարի պայթյունի ականատես են դարձել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ապրիլի 22-ին` առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում (19.00 Երևանի ժամանակով), ԱՄՆ երկնքում նկատվել է խոշոր երկնաքար և վառ լույսի շերտ: Associated Press-ի տվյալներով` այն հնարավոր է եղել տեսնել Ռինո քաղաքից մինչև Սան-Ֆրանցիսկո և Բեյկերսֆիլդ:
Տեղացիներից մեկի պնդմամբ` երկնաքարի հայտնվելն ուղեկցվել է ուժգին ձայնով, ինչի պատճառով ինքը վայր է ընկել, իսկ տունը ցնցվել է: Ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, սակայն տուժածների և նյութական վնասի մասին հաղորդումներ չեն եղել:
Մասնագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, երկնաքարը պայթել է մթնոլորտի շերտի հետ բախման հետևանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)