«Ժառանգությունը» ցո՛ւյց է տալիս իր ծախսերը. Րաֆֆի Հովհաննիսյան
Հասարակություն
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ նախընտրական քարոզչության համար ծախսված գումարների ցանկում իրենց կուսակցության զբաղեցրած երկրորդ տեղը պայմանավորված է նրանով, որ իրենց կուսակցությունը ցո՛ւյց է տալիս իր ծախսերը։ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք լինում են բոլոր մարզերում և շատ լավ տեսնում են, ով որքան ցուցապաստառ ունի, որքան դրոշակ և այլն։
Իր քարոզարշավի ընթացքում «Ժառանգությունը» կարձանագրի և համապատասախան մարմիններին կներկայացնի նաև իր կողմից նկատված ընտրախախտումները։
Կուսակցության առաջնորդը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ իրենք որևէ կուսակցության հետ խնդիրներ չունեն, որ «իրենք ներկայացում ենք իրենց այլընտրանքը» և իրենց քայլերը ուղղված են ավելի սոլիդ դարձնելու ցանկացած նախաձեռնություն, որին մասնակցում են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը