Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները 

«Բանակն իրականում»-ը հարցեր է ուղղում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Հասարակություն

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների շարունակական խախտումներով, ոչ մարտական պատճառներով մահացությունների առկայությամբ, կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ մասնագիտական կառույցների ոչ մասնագիտական վարքով և նկատի ունենալով բանակում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակման գործում խորհրդարանի դերն ու նշանակությունը, կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր, հրապարակել բանակի բարեփոխման իրենց ծրագրերը և ներկայացնել հանրության դատին:

«Բանակն իրականում» նախաձեռնությունն ակնկալում է խորհրդարանական մանդատների հավակնորդ քաղաքական ուժերի առաջարկությունները մասնավորապես հետևյալ խնդիրների առնչությամբ.

1. Ինչպիսի՞ սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը' զորակոչային, պայմանագրային, միլիցիոնային-աշխարհազորային կամ խառը.
· ինչպե՞ս պետք է կազմակերպվի միլիցիոնային-աշխարհազորային համալրման համակարգը (եթե նման համակարգ ներդրվի):
· ինչպիսի՞ն պետք է լինի կադրերի կրթության, ընտրազատման և առաջխաղացման համակարգը:
· ինչպիսի՞ն պետք է լինի պահեստազորի համակարգը (կազմակերպաիրավական սկզբունքներ, կառուցվածք): Ի՟նչ սկզբունքներով պետք է կազմակերպվի ակտիվ պահեստազորը:

2. Ինչպիսի՞ կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը.
· ինչպիսի՞ն պետք է լինի Զինված ուժերի կառավարման համակարգը (կառավարման հիմնական մարմիններ, դրանց ենթակարգությունը և լիազորագործառութային հարաբերակցությունը հատկապես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ միջև), մասնավորապես' ինչպես պետք է լուծվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի' կառավարման մարմին լինելու, զորատեսակների հրամանատարություններն առանձնացնելու և կառավարման կենտրոնական մարմին ստեղծելու, պատերազմի ժամանակ նշանակվող Գլխավոր հրամանատարի լիազորություններն ու գործառույթները սահմանելու, պաշտպանության նախարարին Զինված ուժերի կառավարման համակարգից հանելու հարցերը:
· ի՟նչ հիմնական սկզբունքերով պետք է կազմակերպվի զինվորական ծառայությունը:

3. Ի՞նչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար.
· խախտված իրավունքների բողոքարկման ինչպիսի՟ մեխանիզմ և լծակներ պետք է ներդրվեն խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու համար:

4. Ինչպիսի՞ն պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը (կզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

5. Ինչպիսի՞ն պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում' թափանցիկության ապահովման տեսակետից (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

6. Որո՞նք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները:

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը:

Խնդրում ենք ս.թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված Ձեր կուսակցության ներկայացուցիչներին անդրադառնալ նշված հարցերին իրենց հրապարակային ելույթներում, իսկ Ձեր կուսակցության պաշտոնական պատասխանն ու դիրքորոշումն ուղարկել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը' նշված հասցեով:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա
Ամենադիտված