Ոչ ոք չի տեսել նրա մարմինը. հայտնի երաժշտագետը` 2Pac-ի մասին
ԱՄՆ
2Pac-ը հնարավոր է` դեռ կենդանի է: Այս մասին հայտարարել է Death Row Records ձայնագրման ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սուջ Նայթը: Հիշեցնենք, որ Նայթը եղել է աշխարհահռչակ ռեփերի մտերիմներից մեկը, որը 1996-ին եղել է Թուփաքի հետ` նրա սպանության պահին:
Թուփաք Շաքուրը սպանվել է 25 տարեկանում` Լաս Վեգասում, և չնայած նրա սպանությունից արդեն անցել է 16 տարի` միևնույն է, նրա երկրպագուներից շատերը հավատում են, որ վերջինս կենդանի է: Մարիոն Սուջ Նայթի վերոհիշյալ հայտարարությունը միայն «կրակի վրա յուղ է լցրել»:
Լոս Անջելեսի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում Նայթը, պատասխանելով ունկնդիրների հարցերին, ասել է. «Ոչ ոք չի տեսել Թուփաքին մեռած»: Նշենք նաև, որ վարկածներից մեկի համաձայն` մեկ այլ հայտնի ռեփեր Փաֆ Դիդին ու Նայթն են կազմակերպել Թուփաքի սպանությունը, ինչը սակայն վերջիններս համարել են հորինվածք:
Օրերս ԱՄՆ-ում անցկացված հայտնի երաժշտական Coachella փառատոնի համերգային ծրագրի ժամանակ հայտնի երգիչներ Snoop Dog-ի և Dr. Dre-ի հետ միասին «երգել է» 2Pac-ի հոլոգրաֆիկ պատկերը, ինչը մեծ հուզմունք է առաջացրել բազմաթիվ ներկաների և հեռուստադիտողների շրջանում, որի մասին շատերն արտահայտվել են Twitter-ի իրենց էջում: Հայտնի երգչուհի Քեթի Փերին գրել էր. «Ես քիչ էր մնացել լաց լինեի, երբ տեսա Թուփաքին»: Մեկ այլ ճանաչված երգչուհի Ռիհաննան նույնպես այս կապակցությամբ կատարել էր հետևյալ գրառումը. «Անհավատալի էր, Թուփաքը, ես այնտեղ եմ եղել` պատմություն թոռնիկներիս համար»:
Հիշեցնենք, որ Թուփաքը մահացել է 1996 թվականին` սեպտեմբերի 13-ին. անհայտ անձինք 4 անգամ կրակել էին նրա ուղղությամբ: Չնայած դրան` նրա երաժշտական ալբոմները դեռևս ամենաշատ վաճառվողներից են աշխարհում:
Լուսանկարում` Թուփաք և Նայթ (Ձախից աջ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)