Խաչատուրովը կհանդիպի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի հետ
Հայաստան
Ս.թ ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում' Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին: Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ տարածած մամլո հաղորդագրությունում։
Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի