Մանուկ Վարդանյանը ԿԸՀ ինքաբացարկի դիմում չի ներկայացրել
Հասարակություն
Օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Տրանսպորտի և կապի նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը պատրաստվում է ինքաբացարկի դիմում ներկայացնել: Վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ այսօրվա դրությամբ նախարարի կողմից ինքաբացարկի դիմում չի ներկայացվել:
«Մանուկ Վարդանյանի ինքաբացարկի մասին դիմում ԿԸՀ ներկա դրությամբ չի ստացվել», - նշեց Հերմինե Հարությունյանը:
Այս լուրը հերքեց նաև ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը, նշելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք նաև, որ Մանուկ Վարդանյանն ՕԵԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 13-րդ տեղը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը