Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ համակարգչային վրիպում է տեղի ունեցել
Հասարակություն
«Եղել է համակարգչային վրիպման պատճառով ոչ ամբողջական ցուցակի ներկայացում ԿԸՀ, դրա համար մի քանի տասնյակ տեղերում հանձնաժողովների մեր առաջարկած անդամները տեղ չեն գտել վերջնական հաշվարկում, և այդտեղ, ըստ օրենքի, ցավոք սրտի, մեր վրիպման պատճառով տեղեր կան, որ այդ հանձնաժողովների նախագահները, ըստ օրենքի կվորոշեն, թե ով պետք է մեզ փոխարինի»,- այս բացատրությունը տվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Լուրեր.com-ի այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք կուսակցությունը Տեղամասային ընտրական հանձնաժողովների իր այն տեղերը, որոնցում չի կարող ներկայացուցիչ ունենալ, տրամադրել այլ ընդդիմադիր քաղաքական ուժի։
«Մենք, դասեր քաղելով նախորդ ընտրություններից, որտեղ մենք իսկապես չկարողացանք ծածկել բոլոր ընտրատեղամասերը, և դա մեր բացթողումներից մեկն էր, մենք կազմակերպչական համալիր աշխատանք ենք տանում, որ բոլոր ընտրատեղամասերում ունենանք մեր լիազորված անձինք»,– հավելեց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ իրենք մի քանի տասնյակ տեղեր չեն ունենալու ՏԸՀ–ներում, բայց «լիազորված՝ վստահված անձինք, կունենան ամենուր»։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկամնը, որ եթե վրիպակն է խնդրի պատճառը, ապա ինչո՞ւ «Ժառանգությունը» չի դիմում համապատասխան մարմնին՝ այդ սխալը շտկելու և իր լիցենզավորված անձանց այդ տեղերում ընդդգրկելու համար։
«Օրենքի սահմաններում, եթե այդ վրիպակը ուղղման ենթակա է, դա կանենք, բայց մենք նաև ձեզ տեղյակ կպահենք, որ եթե չուղղվեց, թե որտեղ «ժառանգությունը», իր սեփական սխալի բերմամբ, չունի հանձնաժողովի սեփական անդամներ», – պատասխանեց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը