«Միավորված հայերը» համոզված են, որ կլինեն ապագա խորհրդարանում
Հասարակություն
«Միավորված հայեր» կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսի շեմը և խորհրդարանում կհամագործակցի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը` հավելելով, որ եթե համոզված չլինեին, «գետը չէին մտնի»:
«Եթե լինեն արդար ընտրություններ, ժողովուրդը կտա մեզ ձայնը: Ցավոք, որպես երրորդ ուժ, դաշտը մեզ համար ազատ է: Անկախ ուժերը կա՛մ ընդիամդիր են դարձել, կա՛մ իշխանամետ»,- նշեց Ավագյանը:
Ներկայացնելով քարոզարշավի ընթացքը՝ Ավագյանը հայտնեց, որ իրենք միտինգային-փողոցային կոնցեպցիան չեն ընդունում:
«Ընտրարշավը կազմակերպում ենք մեր շտաբերի միջոցով, իսկ գյուղացիներին փողոցներում հավաքելը գտնում ենք ոչ էֆեկտիվ»,- ասաց նա:
Ավագյանը կարծիք հայտնեց, թե կուսակցությունների խոստումներն անհիմն են:
«Նրանք առաջնորդվում են «Խաբի՛ր, թե կարող ես» սկզբունքով: Օրինակ, առնվազն հարյուր հազար մարդու տարեկան ներգաղթ Հայաստան կամ ստեղծել հարյուր հիսուն հազար աշխատատեղ, երկու հարյուր հազար միջին աշխատավարձ և այլն: Քառասուն աշխատատեղ ստեղծողները միլիարդատեր են, իսկ այդ դեպքում ի՞նչ է լինելու ժողովրդի վիճակը»,- եզրափակեց բանախոսը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը