Մոմավառություն` ԵՊՀ-ում
Հասարակություն
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում, այսօր` երեկոյան ժամը 20:30-ին, տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 մլն հայերի:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ:
Ոգեկոչման արարողությանը ուսանողները մոմ են դնում ճեմասրահի աստիճանների վրա, եւ ավելի քան 400 վառվող մոմերով կստացվի 97 թիվը եւ խաչ, որի մոտ հոգեհանգստյան արարողություն կկատարեն հոգեւորականները:
Մոմավառությանը ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 24-ի առավոտյան, ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը