Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման խմբին կմիանան Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանը
Հասարակություն
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին տեղեկացնում է , որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
Արմին Արթուր – հայագետ
Ավետիսյան Ժոզեֆ – պատմաբան
Բրուտյան Նունե
Խառատյան Հրանուշ – ազգագրագետ
Հայրապետյան Հասմիկ – գենետիկ
Միդյան Սուսաննա – բիոլոգ-գենետիկ
Չուգասզյան Գարեգին – սիստեմային վերլուժող
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Նախաձեռնող խումբը նաև պահանջում է՝
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին' դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը