Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Թուրքիան` քրդական ճահճուտում

Թուրքիա

Ժամանակակից Թուրքիայի առաջընթացի եւ արտաքին քաղաքական նորանոր դիրքերի նվաճմանն ուղղված քաղաքականության խորապատկերին պաշտոնական Անկարայի ամենաարդիական հարցը շարունակում է մնալ քրդականը:

Այն, ինչպես ցանկացած ազգային հարց, իրենից ներկայացնում է խնդիրների մի տարրապատկեր: Սակայն տիտղոսային ազգի լեզվական, մշակութային, տնտեսական խտրական քաղաքականությանը վերջ դնելուց զատ' քրդերի պայքարի հիմքում վաղուց արդեն ընկած են նաեւ քաղաքական արմատական պահանջներ: Քրդերի շրջանում առաջնային են սեփական պետության կամ ինքնավարության գաղափարները, որոնք հանգեցրել են զինված պայքարի ծավալմանը Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջաններում: Այստեղ արդեն գրեթե 30 տարի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) քաղաքական պահանջների իրագործման համար զինված պայքար է մղում թուրքական կանոնավոր բանակի եւ ոստիկանական ուժերի դեմ:

 

Վերջին տասնամյակներում թուրքական կառավարությանը քաղաքական համաձայնությունների, ռազմական կամ դիվանագիտական միջամտության միջոցով երբեմն հաջողվել է ճնշել քրդերի զինված ըմբոստությունը: Այդ ընթացքում PKK-ի եւ թուրքական իշխանությունների միջեւ կնքվել են մի քանի զինադադարներ, ինչով էլ հնարավոր է դարձել ժամանակավորապես սառեցնել ռազմական գործողությունները: Սակայն քաղաքական նոր զարգացումների, իրավիճակի փոփոխության, համաձայնությունների խախտման պատճառներով բոլոր դեպքերում զինված պայքարը բորբոքվել է նոր թափով: Ընդ որում, այդ հանգամանքներից զատ, PKK-ի աշխուժացման գործում ոչ պակաս նշանակություն է ունեցել քրդական զինված պայքարով շահագրգիռ առանձին պետությունների, տարածաշրջանային ռազմաքաղաքական ուժերի աջակցությունը քրդերին:

Նախորդ տարիներին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը տարված էր քրդական զինված պայքարի մարման ու հարցի չեզոքացման գործում ուղիներ փնտրելով: Երկու տարի առաջ վարչապետ Էրդողանի հրապարակած «քրդական նախաձեռնություն» անվամբ հայեցակարգը պետք է դառնար խնդրի լուծման գլխավոր անկյունաքարը: Փորձ էր արվում ճանաչել քրդերի առանձին իրավունքները (հայտնի են դպրոցում քրդերենի ուսուցման, քրդերեն հեռուստաալիքի սփռման ծրագրերը եւ այլն) եւ երկրում ծավալվող քաղաքական, տնտեսական ու մշակութային գործընթացներում հասնել թուրքերի հետ նրանց «համահավասար» ներգրավմանը: Սակայն ծրագրի իրագործման նպատակով որքան արագ բացվեց նորօրյա «Պանդորայի արկղը», նույնքան արագ էլ այն փակվեց: Պարզվեց, որ քրդական նախաձեռնություններից մնալու էր միայն արկղի հատակին ընկած հույսն առ այն, որ առանձին խնդիրների լուծմամբ հարցը կարող է փակվել:

Թուրքական կառավարության կողմից քրդական հարցի լուծման ցանկության վերաբերյալ քրդական քաղաքական շրջանակների կասկածը կարեւոր խթան էր, որպեսզի քրդաբնակ շրջաններում կրկին նախապատվություն տրվի ռազմական ուղուն: Այդ իսկ պատճառով Թուրքիայում քրդական (PKK-ի) զինված պայքարի հերթական թեժացումը բաժին է ընկնում դեռեւս ամռանը սկսված ռազմական գործողություններին, որոնք մինչ օրս Թուրքիային պահում են լարվածության մեջ: Սակայն արդյո՞ք թուրքական կառավարության անհաջողության մատնված «քրդական նախաձեռնությունն» է քրդերի հիասթափության եւ PKK-ի զինված պայքարի' նոր թափով ծավալման միակ պատճառը:

Թուրք քաղաքական շատ վերլուծաբաններ գտնում են, որ վերջին շրջանում PKK-ի ահաբեկչությունների ակտիվացման պատճառը նոր Սահմանադրության մշակման գործընթացը սաբոտաժի ենթարկելու ցանկությունն է: Սակայն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիայի հարեւան պետություններում տեղ գտած ռազմաքաղաքական ուժերի փոփոխությունների շարժընթացը, թուրքերի դեմ գործողություններ անցկացնելիս եւ ռազմական բախումների գնալիս քրդական հանդգնության աստիճանը, կողմերի ներգրաված զինուժերի քանակը, տեսակը եւ այլ հանգամանքներ բերում են համոզման, որ ռազմական գործողությունների միջոցով քրդական հարցի ակտուալացման ու տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական վերափոխումների միջեւ գոյություն ունի սերտ կապ: Միայն այն փաստը, որ վերջին չորս ամսում քրդերը կարողացել են հաջողությամբ իրականացնել երեք մեծ գործողություն (14.07.2011-ին Սիլվանում թուրքերը տվեցին 13 զոհ, 7 վիրավոր, 17.08.2011-ին Չուքուրջայում' 12 զոհ, 14 վիրավոր, 19.10.2011-ին կրկին Չուքուրջայում' 24 զոհ, 22 վիրավոր)' խոսում է քրդերին ցուցաբերվող արտաքին օժանդակության օգտին:

Հայացք ձգելով այս տարի Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի ընդհանուր տրամաբանությանը' կարելի է վստահությամբ պնդել, որ Թուրքիայի թուլացմամբ շահագրգիռ պետությունների համար Անկարայի տարածաշրջանային ծավալման դեմ քրդական գործոնը կարեւոր տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում: Ընդ որում, Թուրքիային զսպել ցանկացող պետությունների կազմը ներկայացուցչական առումով բավական խայտաբղետ է. ավանդական արեւմտյան «դաշնակիցներից» այդ շարքը ձգվում, հասնում է մինչեւ մերձավորարեւելյան «հակառակորդներ»:

PKK-ի աշխուժացման գործում այս կամ այն ուժի ներգրավվածության աստիճանը որոշելու հարցում կարելի է տարբեր փաստարկներ բերել: Սակայն վերջին շրջանում նույնքան խոսուն է մրցակից տարածաշրջանային ուժերի դեմ Թուրքիայի պետական գործիչների սուր հայտարարություների նվազման հանգամանքը: Սիրիական եւ իսրայելական վարչախմբերի դեմ հրապարակային քննադատությունների կտրուկ նվազումը, Իրանի հանդեպ հաճոյախոսություններն ու Իրաքի (այդ թվում' Ինքնավար Քրդստանի) բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ու գործնական կապերի խորացումը վկայում են, որ այսօր արդեն պաշտոնական Անկարան' գիտակցելով մրցակցության անհեռանկարայնությունը, փորձում է մեղմել առանձին երկրների կողմից քրդական զինված պայքարին աջակցելու շահագրգռությունները: Միայն փաստը, որ պաշտոնական Թեհրանի հետ ընդդեմ քրդական ահաբեկչության համատեղ սկսված պայքարի արդյունքում Իրանը գլխավորապես ձերբազատվեց PKK-ի հետ սերտ կապերի մեջ գտնվող Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (Pjak) զինյալներից, իսկ Թուրքիան առավել ընկղմվեց քրդական ճահճուտում, թերեւս, Անկարայի կողմից սեփական ուժերի գերագնահատման եւ քրդական զինված պայքարի արտաքին օժանդակության թերագնահատման վկայությունն է:

Քրդական հարցն այսօր Թուրքիայի ներուժի կենտրոնացման այն հիմնակետն է, դեպի ուր ուղղվում են կառավարության ֆինանսական, մարդկային, վարչական ու նյութատեխնիկական պաշարամիջոցները' խոչընդոտելով արտաքին ճակատում երկրի հավակնոտ քաղաքականության իրագործմանը: Չնայած տարիներ շարունակ այս ուղղությամբ Անկարայի ծրագրային քայլերի առկայությանը' երկիրը վերջին շրջանում առավել, քան երբեւէ, ընկղմվել է այդ հարցի ճահճուտում: PKK-ի կտրուկ աշխուժացման եւ քրդական զինված պայքարի բորբոքման շնորհիվ տարածաշրջանում ձեւավորվել է մի սեւ խոռոչ, որտեղ կորչում են պաշտոնական Անկարայի հույսերն ու հավակնությունները' կառուցելու նոր օսմանյան տերություն: Հօդս է ցնդում Թուրքիայի' ողջ աշխարհում եւ, մասնավորապես, արաբական երկրներում հեղինակություն ձեռք բերելու ցանկությունը: Արդեն կասկածներ են հայտնվում, թե ինչպես կարող է մի երկիր հավակնել տարածաշրջանային գերառաջնորդի դերին, երբ սեփական ազգային փոքրամասնության խնդիրների բեռան տակ չի կարողանում շտկել մեջքը եւ վերադառնալ բնականոն կյանքի: Առավել եւս' ի շահ պաղեստինցիների ու ընդդեմ քրդերի Անկարայի հրապարակային քաղաքականության հետ համեմատության մեջ: Երկու ժողովուրդներ, որոնց նսեմացված իրավունքներն ինչ-որ չափով նույնական են:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված