Իմ բոլոր նախաձեռնություններն իրականում անպատասխան մնացին մրցակցիս կողմից. Սամվել Ֆարմանյան
Հասարակություն
Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Եղել և մնում եմ այն կարծիքին, որ մեր` Նոր Նորքի N2 ընտրատարածքը կարող է և պարտավոր է լինել օրինակելի` ընտրապայքարի որակի և այն քաղաքակիրթ հունով տանելու առումներով:
Կարելի է արձանագրել, որ իմ բոլոր նախաձեռնությունները, ինչքան դրական արձագանք գտան մեր երկրի քաղաքական մշակույթի ապագայով մտահոգ շատուշատ քաղաքացիների, այնքան էլ իրականում անպատասխան մնացին մրցակցիս կողմից:
Ցավոք, պարոն Կարապետյանը ցույց տվեց, որ իրականում պատրաստ չէ վեր կանգնել մեր քաղաքական մշակույթի այսօր տիրապետող որակներից, որոնք ժամանակի ընթացքում պարտադրաբար մաշվելու են: Ապրիլի 24-ին մեր աջակիցների հետ միասին Ծիծեռնակաբերդ բարձրանալու իմ առաջարկությանը տրված պատասխանին, ընդհանրապես, ավելորդ եմ համարում անդրադառնալ. յուրաքանչյուրս կարող ենք սեփական հետևություններն անել:
Թեև քարոզարշավն արդեն հատել է հասարակածը, առաջիկա հեռուստատեսայյին բանավեճը, ցավոք, մնում է քաղաքակիրթ ընտրապայքարին բնորոշ այն միակ տեսանելի և ապրող բաղադրիչը, որով կտարբերվենք և ընդառաջ կգնանք քաղաքական մշակույթի այն որակներին, որոնք, վստահաբար, իշխելու են վաղվա Հայաստանում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը