Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում և Չեխիայում
Հասարակություն
Ապրիլի 21-ին Սոֆիայի «Լյումիեր» դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր։
Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկան Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը և ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվեցին նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչևի և Սլավի Բինևի ուղերձները։
Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը' նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին:
Դեսպանը և «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց հոգեհանգստի ծեսը, ելույթներ ունեցան դեսպան Սեյրանյանը և պարոն Սարգսյանը:
Միջոցառումը շարունակվեց եկեղեցու և խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը