Գիտաժողով՝ նվիրված Հայ գրքի տպագրության 500–ամյակին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության ջանքերով կազմակերպված Հայ գրողների 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում ապրիլի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում» թեմայով գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրված էր Հայ գրքի տպագրության 500-ամյակին և անց էր կացվում Հայ գրողների 6-րդ համահայկական համաժողովի (ապրիլի 20-23) շրջանակներում, որին մասնակցում էին շուրջ 40 սփյուռքահայ գրող տարբեր երկրներից:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ գրող, հրապարակախոս Էդվարդ Մելիտոնյանը, այնուհետև ելույթներ ունեցան մի շարք սփյուռքահայ գրողներ' տեղեկացնելով իրենց երկրներում տպագրվող հայերեն, հայոց լեզվին և պատմությանը վերաբերվող գրքերի մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում