Լուժկովը վերադարձել է Մոսկվա
Ռուսաստան
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր արտերկրից վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են միջազգային համալսարանի իրենց աղբյուրներին, որտեղ Լուժկովը դասախոսություններ է կարդում։
Անցյալ ամիս Մոսկվայի դատարանը Լուժկովին կանչել էր հարցաքննության՝ «Մոսկվա բանկ»–ի գործով։ Սակայն Լուժկովն այդ ժամանակ հայտարարել էր, որ ինքը դատարան կներկայանա մինչև նոյեմբերի 15–ը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը Լուժկովին կանչել էր հարցաքննության՝ «Մոսկվա բանկ»–ի ղեկավարության հետ մի շարք ֆինանսական խարդախություններ իրականացնելու համար։ Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)