ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են նախընտրական զարգացումները
Հասարակություն
Ապրիլի 23-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես դաշինքի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջեւ:
Հայ Ազգային Կոնգրեսից հանդիպմանը մասնակցել է թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանն ու Շենգավիթի շտաբի պատասխանատու Վոլոդյա Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ-ից ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Շենգավիթի շտաբի պատասխանատու Արա Նռանյանը:
Կողմերը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակի, նախընտրական զարգացումների, մասնավորապես, Շենգավիթ համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոնգրեսի եւ ՀՅԴ -ի ներկայացուցիչները ձեռք են բերել պայմանավորվածություն` Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, ընտրությունների օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու եւ այլ հարցերի շուրջ:
Այս մասին հայտնում է Թիվ 11 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը