Տիմոշենկոյի ամուսինը դիմել է Պուտինին և Օբամային՝ կնոջ «դանդաղ մահը» կանխելու խնդրանքով
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը դիմել է համաշխարհային քաղաքականության առաջատար գործիչներին՝ իրեն և կնոջը պաշտպանելու խնդրանքով, հաղորդում է Корреспондент.net–ը։
Ալեքսանդր Տիմոշենկոն նշել է, որ բանտում գտնվող իր կնոջը մահացու վտանգ է սպառնում։ Վերջինս, գնահատելով Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, հայտնել է, որ նրանք պատրաստվում են իր կնոջ ֆիզիկական ոչնչացմանը։
Յուլյա Տիմոշենկոյին պաշտպանելու խնդրանքով՝ Ալեքսանդրը դիմել է Բարաք Օբամային, ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիային կանցլեր Անգելա Մերկելին, Եվրապառլամենտի նախագահ Մարտին Շուլցին և ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։
Բացի այդ, նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Յանուկովիչի ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ։ Հիշեցնենք նաև, որ Ալեքսանդր Տիմոշենկոն այս տարի հունվարին քաղաքական ապաստան ստացավ Չեխիայում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ