«Երկիր». «Շանթ»–ը Միքայել Մինասյանինը չէ՞
Հայկական Մամուլ
«Երկիր»–ի 21.04.2012 համարում «Ականջդ կանչի, Ադիբեկյան» վերնագիրը կրող հրապարակման մեջ թերթն անդրադարձել էր արտերկրյա կազմակերպությանը «Շանթ» հեռուստաընկերության պատվիրած թանկարժեք սոցհարցումներին և գրել, որ թերթի տեղեկություններով հեռուստաընկերության բաժնետոմսերի ծանրակշիռ տոկոսը այլևս պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Երեկ «Շանթ» հեռուստաընկերությունը դիմել է թերթին հերքման տեքստով և թերթի հրապարակումը որակել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
««Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հիմնադրման պահից ի վեր բաժնետոմսերի ծանրակշիռ տոկոսը պատկանել և պատկանում է հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանին: Լուրերը, թե Միքայել Մինասյանը «Շանթ» հեռուստաընկերությունում ձեոք է բերել բաժնետոմսեր, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:
Թերթը, բնականաբար, տպագրում է սույն հերքման տեքստը և իրավունք վերապահելով հայտարարում, որ թերթի լուրերը օդից չեն վերցված, այլ հենց հեռուստաընկերության աշխատակիցներից: Չենք ուզում մանրամասնել՝ լավ իմանալով, որ մեխի գլխին բռունցքով հարվածելը օգտավետ չէ, միայն ապավինում ենք ժողովրդական մտքին՝ «առանց կրակի ծուխ չի լինում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ