«Ժողովուրդ». Մարալիկի ոստիկանապետն ազատվել է իր պաշտոնից
Հայկական Մամուլ
Նախօրեին աշխատանքից ազատվել է Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը: Թերթը պարզել է, որ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անմիջապես ծառայողական քննություն է նշանակել Մարալիկի ոստիկանությունում: Շաբաթ օրը համապատասխան հանձնաժողովն այցելել է Մարալիկ, ուսումնասիրություններ կատարել և պարզել, որ, իրոք, Տոնոյանի գլխավորած կառույցում չեն արձանագրվել հանցագործությունների մասին ահազանգերը: Արդյունքում Մարալիկի ոստիկանապետը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:
«Ժողովուրդ»-ը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել՝ շնորհակալություններով. «Վերջապես արդարությունը հաղթեց, ազատվեցինք էդ միլպետից»:
Թերթը հիշեցնում է նաև, որ Մարալիկի ոստիկանությունը չէր արձանագրել վերջերս տեղի ունեցած գողության չորս դեպք Մարալիկում և դրան հարակից Քարաբերդ գյուղում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ