Չավեսը հերքել է իր մահվան մասին լուրերը
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում՝ իր մահվան մասին լուրերը հերքելու առիթով, հաղորդում է Reuters-ը։
Այժմ Չավեսը Կուբայում անցնում է քաղցկեղի դեմ բուժման հերթական կուրսը։ Վերջինս Հավանա է ժամանել ապրիլի 14-ին և դրանից հետո միայն մեկ անգամ իր կողմնակիցներին դիմել Twitter–ի միջոցով։ Հեռուստատեսությամբ Չավեսի անսովոր երկար բացակայությունը լրատվամիջոցներին տեղիք է տվել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման և նույնիսկ մահվան մասին շահարկումների։
Վերջինս ուղիղ եթերում հեռախոսով հայտնել է, որ ինքը դեռ ստանում համապատասխան բուժումը, և նախատեսում է ապրիլի 26–ին վերդառանալ Վենեսուելա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ