ԱՄՆ–ում սկսվել է նախագահի նախկին թեկնածուի դեմ դատավարությունը
ԱՄՆ
ԱՄՆ–ում սկսվել է Հյուսիսային Կառոլինայից ընտրված նախկին սենատոր, դեմոկրատ Ջոն Էդվարդսի դատավարությունը, որը 2004 և 2008 թվականներին մասնակցել է ԱՄՆ նախագահական մրցավազքին՝ որպես նախագահի թեկնածու, հաղորդում է France-Presse–ը։
Էդվարդսը մեղադրվում է ընտրարշավների ֆինանսավորումը խախտելու պատճառով։ Հետաքննություննը պարզել է, որ նախկին սենատորը ընտրարշավի ընթացքում մոտ 1 միլիոն դոլար է ստացել նախընտրական հիմնադրամի համար, սակայն դա թաքցրել է իր թիմից և այդ գումարը փոխանցել իր սիրուհու հաշվեհամարին։
Ընդհանուր առմամբ Էդվարդսի դեմ վեց հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում սուտ վկայություն տալու, անօրինական նվիրատվություն ստանալու և հանցավոր պայմանավորվածության գալու համար։ Եթե նրա մեղքն ապացուցվի ամբողջությամբ, ապա քաղաքական գործչին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում կամ 1.5 միլիոն դալոր տուգանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)