Մահապատիժը վերացնելու համար Կալիֆոռնիայում հանրաքվե կանցկացվի
ԱՄՆ
Կալիֆորնիայում նոյեմբերի 6–ին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրը, նախատեսվում է զուգահեռ հանրաքվե անցկացնել մահապատիժը վերացնելու նպատակով, հաղորդում է Associated Press–ը։
Մահապատիժը վերացնելու կողմնակիցներին հանրաքվե անցկացնելու համար հաջողվել է ավելի քան 500 հազար ստորագրություն հավաքել։
Նախաձեռնության կողմնակիցները նշում են, որ նման որոշման ընդունումը նահանգային իշխանություններին թույլ կտա խնայել տարեկան մոտ 100 միլիոն դոլար։
Այս պահին Կալիֆոռնիայում 725 մարդ նկատմամբ մահապատժի ենթարկելու վճիռ է ներկայացվել։ Եթե հանրաքվեի միջոցով վերացվի մահապատիժը, ապա մեխանիկորեն նրանց դատավճիռները կփոխվեն ցմահ ազատազրկման՝ առանց համաներման։
Կալիֆոռնիա նահանգը ԱՄՆ–ի այն 35 նահանգներից է, որտեղ մահապատիժը կիրառվում է օրենքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)