Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆն Զայբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման օրակարգում կլինի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում և փախստականների ճգնաժամի հարցը: Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Անկարայի ահաբեկչությունը քննադատող հայտարարությամբ: Նա կատարվածը հայտարարել էր «ժողովրդավարության և խաղաղության դեմ իրականացված վախկոտ քայլ»:
Հատկանշական է նաև, որ օրեր առաջ կրկին դեմ էր հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)