Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը
Հասարակություն
Սկսած 1915-ից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հիգեր Գրեթթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝ Ֆրանսիա,Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:
ԽՍՀՄ-ի տարիներին Ցեղասպանության մասին խոսելն արգելված էր, սակայն կային այնպիսի մարդիկ ովքեր անտեսելով բոլոր արգելքները ջանք ու եռանդ չէին խնայում Ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար: Նրանցից շատերը սպանվեցին Սովետական գաղտնի ծառայությունների կողմից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը