ԻՊ-ի Թուրքիայում որոնվող «կենդանի ռումբերի» ցուցակում ադրբեջանցի կին կա
Մերձավոր Արևելք
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան իրականացված ահաբեկչությունից հետո «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման որոնվող 21 անդամների ցուցակում ադրբեջանցի կին էլ կա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է modern.az լրատվականբ կայքը' հղում կատարելով թուրքական մամուլին:
ԻՊ-ի մահապարտների ցուցակում 6-ը կանայք են: Նրանցից մեկն ադրբեջանուհի է: Նա Ուլքեր Մամեդովան է, ում նկատմամբ Թուրքիայում որոնում է հայտարարված:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի երկաթուղային կայարանի մոտ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետեւանքով, պաշտոնական տվյալներով, 97 մարդ' զոհվել, 240-ն էլ վիրավորվել են: Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում էին թուրքական իշխանություններին կոչ անել վերջ դնել թուրք-քրադական բախումներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան