Բին Լադենը ցանկանում էր փլուզել ԱՄՆ տնտեսությունը
ԱՄՆ
«Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա Բին Լադենի զինակիցներից մեկն ամերիկյան դատարանում ասել է, որ Նյու Յորքի կենտրոնում գտնվող Առևտրի համաշխարհային կազմակերպության շենքերի պայթեցումը նապատակ է հետապնդել ոչ այնքան վախեցնելու, որքան՝ էական վնաս պատճառելու ամերիկյան տնտեսությանը։
Սաաջիտ Բադատը դատարանում ասել է նաև, որ Բին Լադենը ԱՄՆ տնտեսությունը համեմատում էր շղթայի հետ, որում բավական է օղակներից մեկը քանդել՝ այն ամբողջությամ փլուզելու համար։
Դատարանում ցուցմունքներ տվող ահաբեկիչը ձերբակալվել է 2003-ին և դատապարտվել 13 տարի ազատազրկման։ Դատարանում նա հայտնել է, որ պետք է ինքնաթիռ պայթեցներ, սակայն վերջին պահին մտափոխվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)