Էրդողանն այցելել է Անկարայի ահաբեկչության հրապարակ
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ գնացել է Անկարայի ահաբեկչության վայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նրանք ծաղիկներ են դրել ահաբեկչության վայրում և հարգել են զոհվածների հիշատակը:
Նախօրեին ահաբեկչության վայր էին այցելել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև Թուրքիայում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի' պաղեստինցի: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)