Հայաստանը կանգնած է Սփյուռքի մեջքին և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար. Հրանուշ Հակոբյան
Հայաստան
«Չի կարող պատահել, որ առաջադեմ մարդկությունը կարողանա կույր լինել, խուլ լինել, և առնվազն պետք է խելագար լինել, որ չտեսնել այս ցավը, վիշտը, որովհետև ճանաչել, դատապարտել Ցեղասպանությունը, նշանակում է մարդկությանը փրկել հետագա վտանգներից, երկիր մոլորակը պահել ավելի խաղաղ և թույլ չտալ որևէ տեղ կրկնվելու», - այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Վերջինիս խոսքերով Սփյուռքի դերը շատ շատ մեծ է և կարևոր այս հարցում։
«Որովհետև նրանք առանց Հայաստանի անկախ պետականության պայքարեցին և շատ ու շատ երկրներում կարողացան հասնել հաջողությունների, իսկ այսօր հայոց անկախ պետությունը կանգնած է սփյուքի մեջքին և սփյուռքի հետ միասին պայքարում է այս կարևոր խնդրի լուծման համար», - նշեց Հրանուշ Հակոբյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի