Հայ ազգային կոնգրեսը երթով հասավ Ծիծեռնակաբերդ
Հասարակություն
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մեծ երթ է կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Երթը սկսվել է Ազատության հրապարակից:
ՀԱԿ համակիրների երթը գլխավորում են Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների առաջնորդները՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, թիվ 7 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և այլոք:
Երթի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը