Հայաստանում ԱՄՆ և Գերմանիայի դեսպանները՝ Ծիծեռնակաբերդում
Հայաստան
Հայաստանում մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այսօր այցելել են հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգել 20-րդ դարի սկզբին մարդության դեմ գործած հանցագործության անմեղ զոհերի հիշատակը, հաղորդում է Regnum-ը։
«Սա կարևոր օր է, և մենք պետք է հարգենք անմեղ զոհերի հիշատակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ծիծեռնակաբերդ այցելած Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտն իր հերթին ընդգծել է, որ եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը։
«Եթե մենք ցանկանում ենք ապագա կերտել, պետք է ճանաչենք այդ հանցագործությունը։ Նշանակություն չունի այն փաստը, որ այսօր Թուրքիայում նոր սերունդ է։ Այն պետք է պատասխանատվություն կրի նախկինում տեղի ունեցածի համար։ Եվրոպայում գոյություն ունի այդպիսի հասկացություն՝ հուշերի մշակույթ»,-ասել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի