Սերժ Սարգսյանն ամենահետևողական և հավասարակշիռ աշխատանքն է տարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Կամո Արեյան
Հասարակություն
Սերժ Սարգսյանն ամենահետևողական և հավասարակշիռ աշխատանքն է տարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ, պատասխանելով Լուրեր.com-ի այն հացին, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին կատարած կարևորագույն քայլը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Որպես կուսակցական և որպես հայ մարդ կարող եմ հստակորեն ասել. իմ և ընտանիքիս համար գերագույն հպարտություն է եղել Դեր-Զորում մեր երկրի նախագահի ելույթը: Արժանապատիվ, հպարտ, վճռական, իսկական հայ մարդու, և ես այդպես էլ պատկերացնում էի, որ իմ երկրի նախագահը այդպես ելույթ կունենա», - նշեց Կամո Արեյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մոտ ապագայում խնդրի լուծում տեսնո՞ւմ է, Կամո Արեյանն ասաց. «Քաղաքական երևույթներն իրենց ծալքերի մեջ բավական լուրջ բարդություններ ունեն այս հարցում, պարզապես մենք պետք է ունենանք լուրջ հետևողականություն, շարունակական վճռականություն այս հարցում, և վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը հաղթելու է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը