«Էրդողանները» հայտնվել են Լոնդոնի պատին
Թուրքիա
Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի թաղամասերից մեկում հայտնվել է գրաֆիտի' Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդի Բիլալ Էրդողանի պատկերով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken լրատվականը, գրաֆիտիում նախագահ Էրդողանը մեջքին դրած տանում է դոլարներով մեծ պարկ, իսկ նրա որդին՝ Բիլալը, հետևից հավաքում է պարկից թափված դոլարները:
Գրաֆիտին արված է Լոնդոնի Հարինգայ շրջանի Գրին Լեյնս պողոտայի պատերից մեկին: Թեպետ հստակ հայտնի չէ, թե ով է նկարի հեղինակը, սակայն նշվում է, որ այն կարող է լինել փողոցային արվեստի վարպետ Բենքսիին, ով Լոնդոնի փողոցներում քաղաքական թեմաներով շատ գրաֆիտիներ ունի արած:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)