Ցեղասպանության հետևանքների վերացումը բոլորի կարգախոսն է. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Հասարակություն
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօր ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ։
«Իմ դիրքորոշումն արտահայտված է1987 թվականին լույս տեսած հայ ազատ մամուլի առաջին թերթում՝ «Անկախություն»-ում, և այնտեղ գրված է եղել, որ հայ ժողովրդի հիմնական խնդիրն է պետականության վերականգնումը և այդ պետականությամբ ցեղասպանության հետևանքների վերացումը: Այս 25 տարիների ընթացքում ԱԻՄ-ի հիմնադրումից հետո որևէ բան չի փոխվել: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց այդ կարգախոսը դարձնել բոլորի սեփականությունը, և ո՛չ թե ցեղասպանության ճանաչումը, այլ ցեղասպանության հետևանքների վերացումը։ Եվ ո՛չ թէ մենք ինքնուրույն, այլ՝ ամբողջ մարդկությունը մեզ հետ միասին, որովհետև սա համամարդկային խնդիր է», - նշեց Պարույր Հայրիկյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը