Դիարբեքիրի երկու գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
Թուրքիա
Դիարբեքիրի մի շարք շրջաններում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Պատճառը ոստիկանության կողմից այդ վայրերում հակաահաբեկչական գործողությունների իրականացումն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Արգելքը հայտարարվել է Լիջե և Հանի գավառների 21 թաղամասերում: Արգելքը կհանվի միայն քաղաքային իշխանությունների կողմից համապատասխան հայտարարությունից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)