Թուրքիայում հարձակում է իրականացվել իշխող կուսակցության անդամ քաղաքապետի դեմ
Թուրքիա
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Քեսթելի քաղաքապետ Յեներ Աջարի դեմ հարձակում է իրականացվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Ոտքի հատվածում վնասվածք ստացած Աջարը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նշվում է, որ հարձակումն իրականացրել է Դեմոկրատական ձախ կուսակցության անդամ Չ. Յ.-ն:
Ավելի վաղ ևս իշխող կուսակցության անդամ քաղաք³պետի վրա հարձակում էր իրականացվել: Այդ ժամանակ զինված հարձակման հետևանքով զոհվել էր Գյուրսուի քաղաքապետ Ջունեյթ Յըլդըզը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)