Վտանգ կա, որ ԵՄ-ում կհայտնվի երիտթուրքերի եւ քեմալականների արժեքներով ապրող երկիր. Էդուարդ Շարմազանով
Հայաստան
«Հայաստանն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է, սակայն Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դադարեցնի Հայաստանի շրջափակումը առանց նախապայմանների», - այս մասին այսօր Եղեռնի զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքերով «եթե նա իսկապես ուզում է զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ, պետք է ընդառաջ քայլ անի, այլ ոչ թե ձեռքբերումները հավասարեցնի զրոյի: Հայաստանն առաջինը քայլ չի անի, քանի դեռ Թուրքիան նախաձեռնություն չի ցուցաբերել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
«Քանի դեռ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու ժողովուրդը չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ ԵՄ-ում կհայտնվի երկիր, որ շարունակում է ապրել երիտթուրքերի եւ քեմալականների արժեքներով», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ամփոփելով իր խոսքը՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ հայ-թուրքական արձանագրություններն այս պահին սառեցված են: «Ցեղասպանության միջազգային ճանաչման համար կա մեկ ուղի՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի ամուր կապը»,- ասաց Շարմազանովը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի