Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Սիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով Երևան Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրը Լույս չի լինի. հասցեներ Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ

Հասարակություն

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին:

Հուշահամալիրում Նորին Սրբության նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայոց պետական ավագանու՝ կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ինը և ավելի տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կանգնեց այն մեծ փորձության առջև, որ կոչվում է ցեղասպանություն: Հայ ժողովուրդը այդ օրերին զոհվեց, բայց դարձավ նահատակ: Այո´, մարտիրոսություն էր, այլ ոչ թե պարզ մի մահ…: 20-րդ դարը, որ գալիս էր մարդկային կյանքի մեջ առաջընթաց բերելու, սկսվեց մեծագույն ոճրագործությամբ ոչ միայն հայ ազգի նկատմամբ, այլև համայն մարդկության և քաղաքակրթության: Մեկ ու կես միլիոն և ավելի կյանք, երազանք, հավատք ու հույս կտրվեցին ու կործանվեցին հաշված ժամանակի ընթացքում: Ապրիլի 24-ն այն օրն էր, երբ հայը կորցրեց իր մտավորականությունը Պոլսում, այն ժամանակ էր, երբ ծրագրում էին գլխատել հային իր մշակույթով և իր գլխով, որպեսզի տիրանան նաև մարմնին, սակայն՝ ո´չ: …Հայ ժողովուրդը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ բարձրացավ Գողգոթա, հանվեց խաչը, պայքարեց և Նրա հետ երրորդ օրը հարություն առավ: 20-րդ դարի սկիզբ՝ 1915 թ.՝ Գողգոթա հայոց, սակայն ոչ մահ ազգի, տառապանք ու սուգ, սակայն ոչ վերջը ժողովրդի», - նշեց Նաթան եպիսկոպոսը:

Սրբազան Հայրը նաև ընդգծեց, որ հայ ժողովրդի վրեժխնդրությունը ոչ թե արյամբ ու մահով պետք է լինի, այլ կյանքով ու ստեղծագործությամբ, Հայրենիքի պայծառությամբ և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրությամբ: «…Այսօր մենք վրեժխնդիր ենք մեր Հայրենիքով, մեր ժողովրդով, մեր մշակույթով և արդարության համար մեր պայքարի շարունակականությամբ: Այսօր հայ ժողովուրդը ոչ թե գոյատևում է, այլ ապրում է իբրև ժողովուրդ, իբրև մշակույթ ստեղծող, իբրև մարդկային ազգի կարևոր մի մաս», - ասաց Սրբազանը՝ պատգամելով վրեժխնդիր լինել Հայրենիքը շենացնելով, Հայաստանը հարատև պահելով, այն սիրելով ու փայփայելով, որովհետև նա է հայ ժողովրդի հավիտենության գրավականը:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ ի հիշատակ 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ, վերստին աղոթք բարձրացվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի համար:

Ս. Պատարագին և հոգեհանգստին մասնակցում էին նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Ամենադիտված