Արաբական ծագումով ԱՄՆ–ի բնակիչը ցանկացել է պայթեցնել Չիկագոն
ԱՄՆ
Լիբանանյան ծագումով Չիկագոյի բնակիչը դատարանում խոստովանել է, որ 2010–ին բնակելի շենքի տարածքում տեղադրված աղբամանում պայուսակով պայթուցիկ սարք է դրել, ահաբեկչություն կատարելու նպատակով, գրում է The Chicago Tribune–ը։
Միևնույն ժամանակ, պայթուցիկ սարքը գործարկվելու պիտանի չի եղել, իսկ պայթուցիկ սարքով պայուսակը չկայացած ահաբեկչին տվել են ՀԴԲ գաղտնի գործակալները։
Ըստ դատախազության՝ գործակալները մի քանի անգամ հարցրել են Սամիր Խասունին, արդյո՞ք նա չի ցանկանում հրաժարվել իր մտադրությունից, նա ամեն անգամ մերժել է՝ հայտնելով որ իր մտադրությունն այդ ռումբերը պայթեցնելն է։ Բացի այդ, նա է ընտրել այն վայրերը, որտեղ տեղադրել էր պայուսակը։
Դատախազությունը նաև մի քանի մեղադրանքներ է առաջադրել առ այն, որ Խասունը մտադիր է եղել ավտոմեքենաների մեջ տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով ահաբեկչություններ իրականացնել քաղաքի մի քանի խոշոր օբյեկտներում։
Վերջինիս դեմ հետաքննություն է սկսվել նրանից հետո, երբ նա օգնության խնդրանքով դիմել է ՀԴԲ ինֆորմատորներից մեկին՝ քաղաքում ահաբեկչությունների միջոցով քաոս ստեղծելու և հասարակական–քաղաքական կյանքը խաթարելու համար։
Դատարանում Խասունն ամբողջությամբ իր մեղքը ճանաչել է։ Նրան առնվազն 30 տարվա ազատազրկում է սպառնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)