Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստան
Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որը մասնակցել է Մոսկվայում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքին։
Վերջինս նշել է, որ անցյալը հնարավոր չի լինի փոխել, սակայն «մենք պետք է բոլոր իրավական միջոցները ստեղծենք՝ որպեսզի Թուրքիայի իշխանությունները ճանաչեն միջազգային փաստաթղթերը և ճանաչեն 100 տարի առաջ իրականացված ցեղասպանությունը։ Ես հավատացնում եմ ձեզ, որ դուք միշտ կարող եք ակնկալել Լիբերալ–դեմոկրատական կուսակցության և խմբակցության անդամների աջակցությունը», – ասել է Ժիրինովսկին իր ելույթում։
«Հաջողություններ եմ մաղթում հայ ժողովրդին։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը՝ հանուն Արևմտյան Հայաստանի ազատագրության», - Ժիրինովսկու խոսքերն է մեջբերում Росбалт–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)