Թուրքիայում PKK-ի գործողությունների հետևանքով երկու զինվոր է մահացել
Թուրքիա
Թուրքիայի Թունջելի (Դերսիմ)-Էրզինջան (Երզնկա) ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները նոր գործողություն են իրականացրել թուրքական զինված ուժերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները 500 կիլոգրամ պայթուցիկ են գործի դրել ճանապարհով թուրքական զինուժի զրահամեքենայի անցնելու ժամանակ: Որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 2 թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ռազմական ուղղաթիռներ և զինվորական ուժ, որոնք փորձել են չեզոքացնել քուրդ զինյալներին: Գործողությունները շարունակվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)