Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ադրբեջան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող երեք հայ գերի ընկած զինվորներին և հինգ քաղաքացիական անձանցից բաղկացած մեկ ընտանիքի անդամներին:
Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Գահրամանովան: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող անձանց «Կարմիր խաչ»-ի 9 նամակ են փոխանցել:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնվում Հայաստանի քաղաքացի երեք ռազմագերիներ և հինգ քաղաքացիական անձինք: Հայաստանի քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք ադրբեջանական կողմն են անցել 2010–ի հունվարին:
Երկու գերիները՝ Օհան Հարությունյանը և Գևորգ Թովմասյանը, Ադրբեջանի կողմն են անցել 2009–ի մայիսին, իսկ Կարեն Հարությունյանը՝ 2009–ի հուլիսին: Նրանք երրորդ երկիր ուղարկվելու ցանկություն են հայտնել:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի