«Ժողովուրդ». Մոսկվան հասկացնում է, որ գլխավոր դատախազին պետք չէ փոխել
Հայկական Մամուլ
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նա իր հետ Հայաստան է բերել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շքանշանը, որը նրան շնորհել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռևս ապրիլի 14-ին: «Ժողովուրդ» օրաթերթի մոսկովյան աղբյուրները փոխանցել են, որ Յուրի Չայկայի այցն ու Պատվո շքանշանի հանձնումը նաև քաղաքական ենթատեքստ ունեն:
Բանն այն է, որ վերջին շրջանում չդադարող խոսակցություններ են պտտվում, թե ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է նշանակվելու գլխավոր դատախազ: Հիմա պաշտոնական Մոսկվան իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ Աղվան Հովսեփյանին ամենևին էլ պետք չէ փոխարինել եվրոպահաճո կադրով: Թերթը հիշեցնում է` մամուլում բազմիցս հրապարակվել է, որ Հայաստանի ուժային կառույցներում արվող նշանակումների հարցում էական դերակատարություն ունի ՌԴ-ն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ